«Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերային նպատակ ունի

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է ակտիվացնել «Բենֆիկայի» հարձակվող Գոնկալո Ռամոսի գնման տարբերակը, հայտնում է Record-ը։

Ռամոսի պայմանագրում նշված գնման գումարը կազմում է ավելի քան 100 միլիոն եվրո։

Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա հարձակվողը դժգոհ է լիսաբոնյան ակումբում իր դիրքից։ Անցյալ ամառ «Բենֆիկայի» նախագահ Ռուի Կոստան նրան աշխատավարձի բարձրացում էր խոստացել, ինչը այդպես էլ տեղի չունեցավ:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։