«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն դրական է արձագանքել մարզիչ Թոմաս Տուխելի ակումբ ժամանելուն։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգին՝ Տուխելի գալը գոհացրել է Մանեին։ Հարձակվողը լավ է վերաբերվում գերմանացի մասնագետին, ով ցանկանում էր նրան տեսնել իր թիմում դեռևս «Չելսիում» և «Պարի Սեն Ժերմենում» աշխատելու տարիներին։
Յուլիան Նագելսմանի գլխավորությամբ 30-ամյա սենեգալցին «Բավարիայի» կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։