«Բարսելոնայի» ղեկավարությունը վստահ է, որ ամռանը կկարողանա ֆուտբոլիստներ գնել

«Բարսելոնայի» ղեկավարությունը վստահ է, որ ամռանը կկարողանա ֆուտբոլիստներ գնել, հայտնում է Mundo Deportivo-ն։

Ակումբում կարծում են, որ ֆինանսական խնդիրները չեն խանգարի մի քանի նոր ֆուտբոլիստների ձեռք բերմանը։ Բացի այդ, կատալոնացիները վստահ են, որ կկարողանան նոր պայմանագրեր գրանցել մի շարք ֆուտբոլիստների հետ։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» ամռանը կփորձի գնել մոտ 4 ֆուտբոլիստի։ Այս պահին կատալոնացիները գլխավորում են մրցաշարային աղյուսակը՝ Լա լիգայի 26 տուրերում վաստակելով 68 միավոր։