«Լիվերպուլը» ցանկանում է գնել Յոշկո Գվարդիոլին

«Լիվերպուլը» դիտարկում է «Լայպցիգի» պաշտպան Յոշկո Գվարդիոլին գնելու տարբերակը, հայտնում է Football Insider-ը: Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը գործարք կնքելու լավ հնարավորություն ունի։

Պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև Մադրիդի «Ռեալը» և «Մանչեսթեր Սիթին»։

21-ամյա խորվաթն ընթացիկ մրցաշրջանում «Լայպցիգի» կազմում անցկացրել է 32 հանդիպում և դարձել երեք գոլի հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատվում է 75 միլիոն եվրո։