Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անխել դի Մարիան մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո»: Ինչպես հայտնում է Todofichajes-ը, մադրիդյան ակումբն ակնկալում է ֆուտբոլիստին ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակով։
Հիշեցնենք, որ Անխել Դի Մարիան 2010-14թթ. անցկացրել է «Ռեալի» կազմում՝ մասնակցելով 124 խաղի և դառնալով 22 գոլի հեղինակ: Արգենտինացի կիսապաշտպանը մադրիդյան ակումբի կազմում դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկրի կրկնակի գավաթակիր, Իսպանիայի սուպերգավաթակիր, Չեմպիոնների Լիգայի հաղթող և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։