«Չելսին» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեի հետ։
Ինչպես հայտնում է Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ կողմերի միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են և հաջողությամբ շարժվում են դեպի եզրափակիչ փուլ։
Վերջին մանրամասները քննարկվում են, նոր պայմանագիրը կարող է նախատեսված լինել 2 տարով՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Նշենք, որ կիսապաշտպանի պայմանագիրը լոնդոնցիների հետ հաշվարկված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։