Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան կարող է կարիերան շարունակել «Միլանում», հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Հրատարակության համաձայն՝ իտալական ակումբի ղեկավարությունը Մորատային նախատեսում է նրա տրանսֆերի վերաբերյալ առաջարկ անել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Կողմերի միջեւ գործող համաձայնագիրը հաշվարկված է մինչեւ 2024 թվականի ամառ։
Ֆուտբոլիստի արժեքը Transfermarkt պորտալի համաձայն գնահատվում է 25 մլն եվրո։