ՊՍԺ-ի կիսապաշտպան Ռենատու Սանչեսը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա թիմից, հայտնում է 90min.
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Թոթենհեմը», «Վուլվերհեմփթոնը», «Աստոն Վիլլան», «Նյուքասլը» և «Միլանը»։
Սանչեսը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։ Նրա ներկայիս պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը: