Ժոան Լապորտա. «Մեսսին գիտի, որ «Բարսայի» դռները բաց են իր առաջ»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ ակումբը պատրաստ է հետ բերել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին:

«Մեսսին գիտի, որ «Բարսայի» դռները բաց են իր առաջ, տեսնենք. ես պետք է ճանապարհ գտնեմ բարելավելու Լեոյի և «Բարսելոնայի» ներկայիս հարաբերությունները», – Լապորտայի խոսքերն է մեջբերում Relevo-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին հաշտվել է Լապորտայի հետ եւ պատրաստ է վերադառնալ կատալոնական ակումբ։

Մեսսին Բարսելոնայից ՊՍԺ է տեղափոխվել 2021 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։