Չենգիզ Ունդեր. «Մեր միակ նպատակը վաղը հաղթանակած տուն վերադառնալն է»

Մարտի 25-ին՝ ժամը 21:00-ին, Երևանում կկայանա EURO-2024-ի  ընտրական փուլի առաջին տուրի Հայաստան – Թուրքիա հանդիպումը։

Ներկայացնում ենք Թորքիայի հավաքականի ֆուտբոլիստ Չենգիզ Ունդերի նախախաղային մամլո ասուլիսը:

Հենրիխ Մխիթարյանի բացակայության մասին.

«Նրա բացակայությունը մեզ համար կարևոր չէ: Մենք միայն նպատակ ունենք հաղթել վաղվա խաղում»:

Հատուկ տրամադրվածության և երկու երկրների միջև առկա խնդիրների մասին

«Մենք ֆուտբոլիստներ ենք, մեր միակ նպատակը վաղը հաղթանակած տուն վերադառնալն է»:

Այն մասին, թե ինչպես կդիմավորեն Թուրքիայի ընտրանուն պարտության դեպքում՚

«Այդ սցենարը նույնիսկ մտքովս չի անցնում մենք չենք մտածում պարտության մասին»: