Մարկուս Ռեշֆորդը՝ երկու գերակումբի դիտակետում է

«Բարսելոնան» և «Լիվերպուլը» հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ծառայություններով:

«Բարսայի» ներկայացուցիչները կապի մեջ են եղել Ռեշֆորդի շրջապատի հետ և վստահեցրել են ֆուտբոլիստի հարազատներին, որ կփորձեն գնել նրան:

Ըստ աղբյուրի՝ Ռեշֆորդը չի ցանկանում հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»։

Աղբյուրը նշում է նաև, որ Մարկուսը լավ է մարզվում, նա նորմալ հոգեբանական վիճակում է:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Մարկուս Ռեշֆորդը դեռ չի երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ