Հարի Քեյնը՝ Անգլիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու

«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը դարձել է Անգլիայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն:

Եվրո-2024-ի ընտրական փուլի Իտալիայի դեմ խաղում հարձակվողը իրացրել է 11 մետրանոցը: Ֆուտբոլիստի համար այս գոլը 54-րդն էր ազգային հավաքականի կազմում։

Այժմ Քեյնը Անգլիայի հավաքականի կազմում խփած գոլերի քանակով ռեկորդի միակ սեփականատերն է։ Նա այս ցուցանիշով առաջ է անցել Ուեյն Ռունիից, որը ուներ 53 խփած գոլ: