Էմիլիանո Մարտինես. «Լիոնել Մեսսին ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է»

«Աստոն Վիլլայի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:

«Լիոնել Մեսսին ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է, դրանում կասկած չկա: Նրա խաղով հիանալ կարելի է, երջանիկ ենք, որ դիտել ենք նրա խաղը», – Մարտինեսի խոսքերը մեջբերում է Goal-ը:

Նշենք, որ 2022 թվականի դեկտեմբերին Մեսսին Արգենտինայի հավաքականի հետ միասին հաղթեց Կատարում կայացած 2022 թվականի աշխարհի առաջնությունում։