«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը դեռ չի երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է The Sun-ը:
Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա անգլիացին ցանկանում է սպասել «Մանչեսթեր Յունայթեդի» հնարավոր վաճառքի հետ կապված իրավիճակի ավարտին։
Թիմի ղեկավարությունը ֆուտբոլիստին առաջարկել է նոր պայմանագիր 5 տարով, ըստ որի՝ նրա աշխատավարձը կարող է աճել 50 տոկոսով։
Մարկուս Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է: Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 44 խաղում դարձել է 27 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։