Գերմանացի նախկին պաշտպան Ֆիլիպ Լամը խոսել է ՊՍԺ–ի խնդիրների մասին:
«Այս չափազանց թանկ թիմը նման է շքեղ խանութի, որտեղ ցուցադրվում են թանկարժեք իրեր, որոնցով բոլորը հիանում են, բայց ոչ ոք չի կարող իրեն թույլ տալ:
ՊՍԺ–ի ֆուտբոլիստները չգիտեն, թե ինչպես գոլ խփել հավաքականորեն և ինչպես նպաստել ընդհանուր հաջողությանը»,- Լամի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: