Դորտմունդի «Բորուսիայի» ավագ Մարկո Ռոյսը խոսել է ակումբի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին։
«Ես կցանկանայի մնալ այստեղ մինչև կարիերայիս ավարտը, ցանկանում եմ կարիերաս ավարտել Դորտմունդում։
Մենք բանակցում ենք, ամեն ինչ հայտնի կդառնա առաջիկա շաբաթների ընթացքում»,- Ռոյսի խոսքերն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլլայի կայքը։
Ռոյսը Դորտմունդի «Բորուսիայում» է հանդես գալիս 2012 թվականից։ Ակումբի հետ գերմանական պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Այս մրցաշրջանում Ռոյսը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։