«Բարսելոնայի» պաշտպանը մոտ է թիմից հեռանալուն

«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան մոտ է ամռանը կատալոնական թիմից հեռանալուն, հայտնում է Sport-ը։

Շրջանառվող լուրերի համաձայն՝ «կապտանռնագույները» նախատեսում է վաճառել մի շարք ֆուտբոլիստների՝ նոր ձեռքբերումների վրա կենտրոնանալու համար:

Ալբան թիմը լքելու հիմնական թեկնածուներից է։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական թիմը ֆուտբոլիստին պարտք է 38 միլիոն եվրո աշխատավարձի ուշացման պատճառով։

Իսպանացի պաշտպանը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2012 թվականի ամառից, նրա ներկայիս պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։