Թուրքիայի ազգային հավաքականի հայտացուցակում փոփոխություն կա

Թուրքիայի ազգային հավաքականի հայտացուցակում փոփոխություն կա, գրում է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Ստամբուլի «Գալաթասարայի» պաշտպան Աբդյուլքերիմ Բարդաքջին վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը, ուստի  նրան կփոխարինի «Շալկե-04»-ի ֆուտբոլիստ Մեհմետ Այդինը:

Հիշեցնենք, որ Հայաստան – Թուրքիա հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: