Էդուարդ Սպերցյանը ՌՊԼ -ի ընթացիկ առաջնության լավագույն ասիստենտ

Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը  ՌՊԼ -ի ընթացիկ առաջնության լավագույն ասիստենտն է հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը:

Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում անցկացրած 19 խաղում կատարել է 9 գոլային փոխանցում:

Հավելենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 22-ամյա Սպերցյանը խփել է 9 գոլ: