Ժորդի Ալբա. «Կցանկանայի, որ նա վերադառնա»

«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան սպասում է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի վերադարձին։

«Կցանկանայի, որ նա վերադառնա, բայց չգիտեմ՝ դա տեղի կունենա՞: Մենք չենք խոսել այդ մասին, քանի որ նա պայմանագիր ունի ՊՍԺ-ի հետ։

Ես կցանկանայի, որ նա վերադառնա։ Դա ավելի լավ կլինի ակումբի և նրա համար։

Այն օրը, երբ հայտարարվեց Լեոյի հեռանալու մասին, ես խոսեցի նրա հետ։ Նա ասաց, որ վաղը կգա այդ օրը ես չհավատացի։ Երկու րոպե ես շփոթված էի։

Դժվար էր, քանի որ մենք հիանալի հարաբերություններ ունենք: Չէի կարողանում հավատալ, որ Լեոն հեռանում է»,- Ալբայի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։