«Միլանը» ամռանը կարող է վաճառել Ռաֆայել Լեաուին

«Միլանը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վաճառել թիմի հարձակվող Ռաֆայել Լեաուին, հայտնում է Calciomercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ դա տեղի կունենա, եթե ակումբին չհաջողվի համաձայնության գալ 23-ամյա պորտուգալացու հետ նոր պայմանագրի շուրջ։

«Միլանը» ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր՝ գումարը 7 միլիոնի հասցնելու հնարավորությամբ։ Անձամբ ֆուտբոլիստը, ցանկանում է տարեկան 7,5 միլիոն եվրո ֆիքսված աշխատավարձ՝ առանց բոնուսների։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 80 միլիոն եվրո։