Եվրո-2024. հրապարակվել է Հայաստան – Թուրքիա հանդիպման մրցավարական անձնակազմը

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին տուրի Հայաստան – Թուրքիա հանդիպման մրցավարական անձնակազմը:

Հանդիպումը կսպասարկի Իսպանիայի մրցավարական անձնակազմը: Գլխավոր մրցավարը Խոսե Մարիա Սանչես Մարտինեսն է, մրցավարի օգնականներն են Ռաուլ Կաբանյերոն ու Ինյիգո Պրիետոն: Չորրորդ մրցավարը Մարիա Մելերո Լոպեսն է: