«Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն խոստովանել է, որ ցանկանում է մնալ ակումբում։ 27-ամյա ֆրանսիացու պայմանագիրը թուրինյան թիմի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի վերջը։
«Հավանականություն կա, որ ես հեռանամ, բայց կա նաև հավանականություն, որ նոր պայմանագիր կկնքեմ «Յուվենտուսի» հետ։
Ես ինձ հիանալի եմ զգում Թուրինում։ Ես լավ եմ կատարում իմ առաջադրանքները, լավ հարաբերություններ ունեմ գլխավոր մարզչի հետ»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է-ը: