Գավին ամռանը կարող է անվճար հեռանալ թիմից

«Բարսելոնան» կարող է անվճար կորցնել թիմի կիսապաշտպան Գավիին, հայտնում է The Athletic-ը:

Ավելի վաղ դատարանը մերժել էր Գավիի պայմանագիրը գրանցելու «Բարսելոնայի» բողոքը և հաստատել 18-ամյա կիսապաշտպանին երիտասարդական թիմի ֆուտբոլիստ կարգավիճակ տալու որոշումը։

Աղբյուրի համաձայն՝ դրանից հետո Գավիի պայմանագրում ուժի մեջ է մտել մի կետ, որը թույլ է տալիս ամռանը անվճար հեռանալ ակումբից։

Սեպտեմբերին «Բարսելոնան» հայտարարեց 18-ամյա իսպանացու հետ պայմանագիրը երկարաձգելու մասին մինչև 2026 թվականը, նոր համաձայնագրի պայմաններով նրա աշխատավարձը պետք է բարձրանար։