Դիմիտար Բերբատովը հայտնել է, թե որ հարձակվողին կցանկանար տեսնել «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դիմիտար Բերբատովը հայտնել է, թե որ հարձակվողին կցանկանար տեսնել «Մանչեսթեր Յունայթեդում»։

«Ցանկանում եմ Վիկտոր Օսիմհենին տեսնել «Մանչեսթեր Յունայթեդում»։ Նա շատ երիտասարդ է, լավ է պայքարում օդում, ունի բացառիկ արագություն, իսկ «Նապոլիի» կազմում նրա խփած գոլերը անհավանական են։ Եթե ​​ակումբն ամռանը հարձակվող է փնտրում, ապա նա պետք է առաջնահերթ թիրախ լինի»,- մեջբերում է Goal-ը։

Հարձակվողը «Նապոլի» է տեղափոխվել 2020 թվականին «Լիլից» 75 միլիոն եվրոյի դիմաց: Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո: