Ջանլուիջի Բուֆոն. «ՊՍԺ-ից հեռանալը իմ ամենասխալ որոշումն էր»

Իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը ՊՍԺ-ից հեռանալը որակել է որպես իր կարիերայի ամենամեծ սխալը։ 45-ամյա Բուֆոնը 2018/19 մրցաշրջանում հանդես է եկել փարիզյան ակումբում, իսկ այժմ հանդես է գալիս «Պարմայում»:

«Փարիզի փորձառությունն իմ կյանքի լավագույն փորձն էր: Պետք է ասեմ, որ հեռանալը, հավանաբար, իմ կարիերայի ամենամեծ սխալն էր։ Ինչո՞ւ հեռացամ։ Նրանք ինձ ասացին. «Ջիջի, մենք շատ գոհ ենք քեզնից, բայց դու չես խաղա Չեմպիոնների Լիգայի մեկնարկային կազմում։ Արեոլան կխաղա:

Այլևս երբեք չեմ տեսնի ֆուտբոլի այն մակարդակը, որը տեսա ՊՍԺ-ում: Մենք զգում էինք, որ այդ տարի հաղթելու ենք Չեմպիոնների Լիգայում, քանի որ ավելի ուժեղ էինք, քան մյուսները»,- Բուֆոնի խոսքերն է մեջբերում GFNF-ն