Հայտնի է, Կառլո Անչելոտտիի հնարավոր փոխարինողի անունը

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» գլխավոր մարզիչ Օլիվեր Գլազները շուտով կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»:

Ինչպես հայտնում է Bild-ը, մադրիդյան ակումբը դիտարկում է այս թեկնածությունը՝ Կառլո Անչելոտտիին փոխարինելու համար։

Աղբյուրի համաձայն՝ Անչելոտտիի ապագան կախված է Մադրիդի «Ռեալի» խաղից Չեմպիոնների Լիգայում։

Մասնագետի գործող պայմանագիրը «սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։