«Արսենալը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի կիսապաշտպան Մարտին Էդեգարդի հետ, հայտնում է Football Transfers-ը:
Աղբյուրի համաձայն՝ թիմի ավագի հետ նոր պայմանագրի ժամկետը հաշվարկվելու է մինչև 2030 թվականը։ 24-ամյա նորվեգացին աշխատավարձի էական բարձրացում կստանա։
Էդեգարդը «Արսենալում» հանդես է գալիս 2021 թվականից։ Նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի հունիսին։