«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդին, հայտնում է լրագրող Գրեհեմ Բեյլին։
Աղբյուրի համաձայն՝ մոտ ապագայում կողմերը կքննարկեն նոր համաձայնագրի պայմանները։ Ակումբը պատրաստ է ֆուտբոլիստին պայմանագիր առաջարկել բարելավված պայմաններով։
Անձամբ ֆուտբոլիստը, գոհ է թիմում իր դիրքից և պատրաստ է դիտարկել ակումբի առաջարկը։