Իսպանական դատարանը մերժել է «Բարսելոնայի» բողոքը

Իսպանական դատարանը մերժել է «Բարսելոնայի» բողոքը Գավիի նոր պայմանագրի գրանցումը չեղարկելու որոշման դեմ։

Ինչպես հայտնում է IU Sport-ը, մարտի 21-ին դատարանը ուժի մեջ է թողել որոշումը, ըստ որի Գավին պետք է գրանցվի որպես «Բարսելոնայի» երիտասարդական թիմի ֆուտբոլիստ։

Բողոքի մերժման պատճառն այն է, որ ակումբը իր սկզբնական հայցը ներկայացրել էվերջնաժամկետից հետո՝ այն կարող էր ներկայացվել մինչև մարտի 1-ը ներառյալ, իսկ ակումբը դա արել է հաջորդ օրը։

Այժմ Գավին հանդես կգա պահեստայինների կազմում, նա պետք է դարձյալ փոխի իրխաղային համարը (30)։ «Բարսելոնան» կարող է բողոքարկել այս որոշումը բարձրագույն մարմնին: