Դորտմունդի «Բորուսիայի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում» կամ «Մանչեսթեր Սիթիում», հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլը» դուրս է մնացել ֆուտբոլիստի համար պայքարից, քանի որ պատրաստ չէ մրցակիցների հետ ֆինանսապես մրցակցել։
Հաղորդվում է, որ «Լիվերպուլը» մտադիր է կենտրոնանալ «Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթի վրա:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 110 միլիոն եվրո։