ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ժամանակներս կարող է վերադառնալ «Բարսելոնա»:
Ինչպես հաղորդում է Goal-ը, արգենտինացի հարձակվողը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը փարիզյան ակումբի հետ:
Մեծ է հավանականությունը, որ Մեսսին կվերադառնա կատալոնական ակումբ։
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչում ՊՍԺ-ի կրած պարտություից հետո ակտիվ աշխատանք է սկսել Մեսսիի վերադարձի ուղղությամբ։