Թուրքիայի ազգային հավաքականի մարզչական շտաբը հրապարակել է թիմի հայտացուցակը առաջիկա խաղերի համար: Հիշեցնենք, որ մարտի 25-ին թուրքերն առաջին խաղը կանցկացնեն Երևանում:
Թուրքերի հայտացուցակը՝ ստորև
Դարպասապահներ. Ալթայ Բայինդիր («Ֆեներբահչե»), Մերթ Գյունոկ («Բեշիքթաշ»), Ուգուրչան Չաքիր («Տրաբզոնսպոր»):
Պաշտպաններ. Օնուր Բուլուտ («Բեշիքթաշ»), Սամեթ Աքայդին («Ֆեներբահչե»), Էրեն Էլմալի («Տրաբզոնսպոր»), Թայիփ Սանուչ («Բեշիքթաշ»), Ջենկ Օզկաջար («Վալենսիա», Իսպանիա), Զեկի Չելիկ («Ռոմա», Իտալիա), Օզան Կաբակ («Հոֆենհայմ», Գերմանիա), Չագլար Սոյունջու («Լեսթեր», Անգլիա), Ֆերդի Կադիողլու («Ֆեներբահչե»), Մերիհ Դեմիրալ («Յուվենտուս», Իտալիա):
Կիսապաշտպաններ. Սալիհ Օզջան («Բորուսիա Դորտմունդ», Գերմանիա), Հաքան Չալհանօղլու («Ինտեր», Իտալիա), Օրկուն Կյոկչյու («Ֆեյենորդ», Նիդերլանդներ), Իսմայիլ Յուկսեկ, Արդա Գյուլեր և Իրֆան Կան Կահվեչի (երեքն էլ՝ «Ֆեներբահչե»), Աբդուլկադիր Օմուր («Տրաբզոնսպոր»), Քերեմ Աքթիրողլու Բարիս Յիլմազ (երկուսն էլ՝ «Գալաթասարայ»):
Հարձակվողներ. Չենգիզ Ունդեր («Մարսել», Ֆրանսիա), Էնեշ Ունալ («Խետաֆե», Իսպանիա), Չենք Թոսուն («Բեշիթթաշ»), Ումուտ Նայիր («Ումրանիեսպոր»):