Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին չի պատրաստվում հեռանալ ակումբից՝ չնայած նոր աշխատանքային պայմանագրի հետ կապված խնդիրներին։ Պայմանագիրը Լա Լիգայում չի գրանցվել «կապտանռնագույնների» թույլ տված ֆինանսական կանոնների խախտման պատճառով։
Գավին կարող է լքել ակումբը այս մրցաշրջանի վերջում, սակայն չի անի դա։ Ֆուտբոլիստն իր ապագան տեսնում է Կամպ Նոուում, հայտնում է 90min.
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ «Լիվերպուլը» հետաքրքրված է 18-ամյա իսպանացի կիսապաշտպանի ծառայություններով։
Այս մրցաշրջանում Գավին Լա Լիգայում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: