Ֆրենկ Կեսսին՝ անգլիական գրանդի դիտակետում

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկ Կեսսին, կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում։

Ըստ Mundo Deportivo-ի լրագրողների, իվուարցի ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը»:

«Կարմիր սատանաների» ճամբարում կարծում են, որ Կեսսին կարող է տանդեմ կազմել բրազիլացի կիսպաշտպան Կազեմիրոյի հետ դաշտի կենտրոնում։

Աֆրիկացու տրանսֆերը «Յունայթեդի» համար կարող է արժենալ 35 միլիոն եվրո։