Հայաստանի ազգային հավաքականը մարտի 18-ից 28-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայում, այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:
Հավաքական հրավիրված 26 ֆուտբոլիստներից հավաքին արդեն միացել են Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստները, բացառությամբ Երջանիկ Ղուբասարյանի:
Նշենք, որ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներից հավաքականի ճամբարում է արդեն Կամո Հովհաննիսյանը:
Այսօր՝ ժամը 17:30-ին, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի առաջին մարզումը: