Մարկ Անդրե տեր Շտեգեն. «Շանսեր կան ավելի մեծացնել միավորների տարբերությունը»

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը կիսվել է Մադրիդի «Ռեալի» դեմ Լա Լիգայի 26-րդ տուրի առաջիկա հանդիպման սպասելիքներով։

«Ես կցանկանայի հաղթել: Շանսեր կան ավելի մեծացնել միավորների տարբերությունը, և նրանց վրա ճնշումը, կարծում եմ, կօգնի մեզ: Երկրպագուները պետք է մեզ օգնեն, բայց «Ռեալի» համար, ընդհակառակը, դա անհարմարություն կլինի։

Ընդհանուր առմամբ, մենք այժմ երկու տնային հանդիպում ունենք «Ռեալի» հետ, ինչը շատ հուսադրող է երկրպագուների համար»,- Տեր Շտեգենի խոսքերն է մեջբերում «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը։