«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին լքել է իր թիմի մարզումը փարիզյանների գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի հետ վիճաբանության պատճառով, հայտնում է ֆրանսիացի ինսայդեր Ջամելը սոցցանցերում։
Աղբյուրի համաձայն՝ արգենտինացին լքել է մարզումը այն վարժությունների պատճառով, որոնք իրեն առաջարկել է թիմի գլխավոր մարզիչը։ Գալտիեն փորձել է համոզել ֆուտբոլիստին մնալ, սակայն արգենտինացի հարձակվողը, այնուամենայնիվ, լքել է մարզումը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 35-ամյա ֆուտբոլիստն ու ՊՍԺ-ն չեն կարողացել պայմանավորվել նոր պայմանագրով ֆուտբոլիստի աշխատավարձի հարցում։
Արգենտինացու գործող համաձայնագիրը փարիզյան թիմի հետ հաշվարկված է մինչև 2023 թվականի ամառ։
Մեսսին այս մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: