Ռոդրիգո դե Պոլ. «Մեսսին պետք է տեղափոխվի «Ատլետիկո»»

«Ատլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պոլն առաջարկել է ՊՍԺի հարձակվող Լիոնել Մեսսիին միանալ մադրիդյան ակումբին։

«Դեռ պարզ չէ, արդյոք Լեոն կերկարաձգի պայմանագիրը ՊՍԺի հետ, թե ոչ, նա պետք է տեղափոխվի «Ատլետիկո»», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը:

Նշենք, որ ֆուտբոլիստները միասին հանդես են գալիս Արգենտինայի հավաքականում։