«Յուվենտուսը» տրանսֆերային նպատակ ունի

«Յուվենտուսը» դիտարկում է «Վիլյառեալի» հարձակվող Ժերեմի Պինոյին ձեռք բերելու տարբերակը, հայտնում է Goal-ը:

Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբը հաջորդ մրցաշրջանում ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը։ «Յուվենտուսը» կփորձի ամեն գնով գնել 20-ամյա իսպանացուն՝ շահավետ առաջարկ անելով։

Նշենք, որ ֆուտբոլիստը «Վիլյառեալի» հիմնական թիմում է 2020 թվականից։

Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը: Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 38 միլիոն եվրո։