PROFFOOTBALL-ն այս անգամ զրուցել է IBF վարկածով միջին քաշային և WBO գերմիջինքաշային աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հետ։
– Պարոն Աբրահամ, գիտենք, որ բռնցքամարտը Ձեր առօրյան է, սակայն Դուք նաև ֆուտբոլասեր եք։ Ներկա լինելո՞ւ եք Հայաստան – Թուրքիա խաղին։
– Ներկա չեմ լինելու ֆիզիկապես, բայց հոգեպես տղաների կողքին եմ լինելու, որ հաղթեն։
– Ի՞նչ նշանակություն ունի ֆուտբոլը Ձեզ համար։
– Ֆուտբոլն իմ սիրելի սպորտաձևերից է։ Ես ինքս շատ եմ սիրում ֆուտբոլ խաղալ։
– Ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ խաղից։
– Ակնկալում եմ միայն հաղթանակ։
-Մեր հավաքականի վրա մեծ ճնշում է սպասվում։ Ի՞նչ ոգևորիչ խոսքեր կասեք մեր տղաներին։
– Մեր տղաներին խորհուրդ կտամ պայքարել մինչև վերջ, որ մենք հաղթենք ու ամբողջ ազգին ուրախացնենք։