Իտալական գրանդը միացել է Պաու Տորեսի համար պայքարին

«Յուվենտուսը» հետաքրքրված է «Վիլյառեալի» պաշտպան Պաու Տորեսի ծառայություններով:

Ինչպես հայտնում է Sky Sport-ը, ակումբը ցանկանում է գնել իսպանացուն առաջ անցնելով «Մանչեսթեր Սիթիից» և «Մանչեսթեր Յունայթեդից»:

Իսպանական ակումբը պատրաստ է վաճառել պաշտպանին, եթե շահավետ առաջարկ ստանա։

Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։

Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո: