«Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին բաց կթողնի «Յուվենտուսի» դեմ Իտալիայի առաջնության հաջորդ հանդիպումը։
«Բուժզննումը ցույց տվեց, որ Բաստոնին ձախ ազդրի մկանային լարվածություն ունի: Նրա վիճակը կվերագնահատվի հաջորդ շաբաթ»,- ասվում է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Այսպիսով, Ալեսանդրո Բաստոնին չի խաղա «Յուվենտուսի» հետ մարտի 19-ին:
2022/2023 մրցաշրջանում Ալեսանդրո Բաստոնին անցկացրել է 30 հանդիպում։ Դրանցում պաշտպանը հինգ գոլային փոխանցում է կատարել: