Մյունխենի «Բավարիան» գտել է Բենժամեն Պավարի փոխարինողին

«Այաքսի» կենտրոնական պաշտպան Յուրիեն Թիմբերը Մյունխենի «Բավարիայի» տրանսֆերային թիրախում է:

Մյունխենյան գրանդի սկաուտները երկար տարիներ հետևում են հոլանդացի ֆուտբոլիստի ելույթներին։

Լրագրող Քերի Հաուի խոսքով՝ 21-ամյա ֆուտբոլիստը կարող է պայմանագիր կնքել «Բավարիայի» հետ, եթե հեռանա Բենժամեն Պավարը, ով դեռ չի երկարաձգել 2024 թվականին ավարտվող պայմանագիրը։

Յուրիեն Թիմբերն ընթացիկ մրցաշրջանում ներկայիս թիմի կազմում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: