«Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի Չավիին

Կատալոնական «Բարսելոնան» գոհ է թիմի գլխավոր մարզիչ Չավի Էռնանդեսի աշխատանքից և պատրաստ է մասնագետին նոր պայմանագիր առաջարկել։ Ինչպես հայտնում է Diario Sport-ը, Չավիին նոր պայմանագիր կառաջարկեն Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից հետո։

Աղբյուրի համաձայն՝ Չավիի նոր պայմանագիրը «Բարսելոնայի» հետ կգործի մինչև 2025 թվականի կեսերը։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024/25 մրցաշրջանի ավարտին։ 43-ամյա մարզիչը «Բարսելոնան» գլխավորում է 2021 թվականի նոյեմբերից։

Իսպանիայի առաջնության 25 տուրից հետո կատալոնացիները գլխավորում են Լա Lիգայի մրցաշարային աղյուսակը՝ 9 միավորով առաջ անցնելով Մադրիդի «Ռեալից»։