«Նյուքասլը» պատրաստ է Դուշան Վլահովիչի համար վճարել 100 միլիոն եվրո

«Նյուքասլը» ցանկանում է գնել «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչին, հայտնում է Todofichajes-ը:

Նշվում է, որ «Նյուքասլը» պատրաստվում է Դուշան Վլահովիչի համար վճարել 100 միլիոն եվրո։ «Յուվենտուսը» կարող է ստիպված լինել վաճառել հարձակվողին ֆինանսական ծանր վիճակի պատճառով:

Դուշան Վլահովիչը 23 տարեկան է։ Ընթացիկ մրցաշրջանում սերբ հարձակվողը ակումբի կազմում անցկացրել է 26 հանդիպում, որոնցում խփել է 10 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։