ՖԻՖԱ-ի Կառավարման խորհուրդը հաստատել է Մունդիալի նոր ձևաչափը

ՖԻՖԱ-ի Կառավարման խորհուրդը հաստատել է Մունդիալի նոր ձևաչափը, գրում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Կանադայում, ԱՄՆ-ում և Մեքսիկայում նախատեսված ԱԱ-2026-ին կմասնակցի 48 երկրի ազգային հավաքական։

ՖԻՖԱ-ն ի սկզբանե նախատեսում էր ստեղծել 16 խումբ՝ երեքական հավաքականներով, սակայն այժմ կկիրառվի 12 խմբերի ձևաչափը:

Փլեյ-օֆֆ դուրս կգան խմբերում առաջին և երկրորդ տեղը զբաղեցրած հավաքականները, ինչպես նաև երրորդ տեղ գրաված լավագույն 8 ընտրանիները:

ԱԱ-ի փլեյ-օֆֆ դուրս կգան 32 հավաքականներ,  պայքարը կսկսվի 1/16 եզրափակիչից: