«Բարսելոնան» կրկին ցանկանում է գնել Սոֆյան Ամրաբատին

«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատի ծառայություններով, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ ակումբը մտադիր է գնել 26-ամյա ֆուտբոլիստին ամռանը, սակայն կարող է խնդիրներ ունենալ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների պատճառով: Կիսապաշտպանը ցանկանում է խաղալ Լա Լիգայում, սակայն «Բարսելոնայի» ֆինանսական վիճակը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ:

Կատալոնացիները ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձել են վարձակալել Ամրաբատին մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, սակայն «Ֆիորենտինան» հրաժարվել է ֆուտբոլիստին բաց թողնել, քանի որ մտածում է ոչ թե վարձակալության, այլ վաճառքի մասին։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։