Բենժամին Պավարը խոսել է թիմում իր ապագայի մասին

«Բավարիայի» պաշտպան Բենժամին Պավարը խոսել է թիմում իր ապագայի մասին:

«Ես երջանիկ եմ և վայելում եմ իմ ժամանակը: Իսկ մնացածը կտեսնենք ամռանը։ Բանակցություններ կլինե՞ն «Բավարիայի» ղեկավարների հետ. Չգիտեմ։ Ես կենտրոնացած եմ թիմի խաղերի վրա»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Bild-ը:

Հաղորդվում է նաև, որ երբ 26-ամյա ֆուտբոլիստին հարցրել են «Բարսելոնա» տեղափոխվելու մասին, նա ծիծաղել է և չի պատասխանել։