Ստյոպա Մկրտչյան․ «Երբ հստակ լինի, բոլորդ կիմանաք դրա մասին»

PROFFOOTBALL-ը զրուցել է Հայաստանի հավաքականի թեկնածու, վերջերս ԲԿՄԱ վերադարձած Ստյոպա Մկրտչյանի հետ։

– Ստյոպա, Դուք փորձաշրջան էիք անցնում ռուսական թիմում։ Ինչո՞ւ չհաջողվեց ամրապնդվել։
– Ռուսական թիմում ամեն ինչ բարեհաջող էր ընթանում մինչև վնասվածքս, որից հետո որոշեցի վերադառնալ Հայաստան և ճիշտ բուժում ստանալ:

– Վերադարձել եք ԲԿՄԱ։ Կարո՞ղ ենք ասել, որ նաև հավաքականի մարզիչների անմիջական ուշադրության կենտրոնում լինելու համար եք վերադարձել։
– ԲԿՄԱ վերադարձս կապված է միայն շատ խաղաժամանակ ստանալու հետ, քանի որ ինձ համար ամենակարևորը հիմա խաղային պրակտիկա ունենալն է: 

– Կարո՞ղ ենք սպասել գալիք ամռանը Ձեզ եվրոպական մրցասպարեզում։
– Այս պահին իմ ամբողջ ուշադրությունը շուտ ապաքինվելն է և վերադառնալ դաշտ: Առաջարկներ կան, բայց հստակ չեն: Երբ հստակ լինի, բոլորդ կիմանաք դրա մասին։

– Եվ վերջում։ Առջևում Հայաստան – Թուրքիա հանդիպումն է։ Ձեզ հետ մարզիչը կապ հաստատե՞լ է։
Այո՛, մարզիչը  իմ վերադառնալու առաջին իսկ օրվանից ինձ հետ կապի մեջ է: Ճիշտ է, դեռ խաղ չեմ անցկացրել այս տարի, բայց փորձում եմ հնարավորինս լավացնել մարզավիճակս: Չգիտեմ՝ կհրավիրվեմ հավաքական, թե ոչ, քանի որ վնասվածքի պատճառով դեռ ամբողջական մարզումներ նույնիսկ չեմ անցկացնում, բայց փորձում եմ ամեն ինչ անել, որպեսզի շուտ ապաքինվեմ և կարողանամ օգնել հավաքականիս: